Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Առայժմ լռում են

Առայժմ լռում են
13.07.2018 | 00:30

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում «վարձով ապրող» քաղաքական ուժերը՝ ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն, հայտնվել են խիստ անհարմար վիճակում. շատ հաճախ անընդունելի համարելով գործող կառավարության գործողությունները, ստիպված համաձայնում են դրանց հետ: Սակայն կրակը գնալով թեժանում է, վերջին կաթիլն էլ ԸՕ-ի շուրջ քննարկումներն էին: Հիմա նրանք հայտնվել են լուսանցքում, կառավարության ղեկավարությունը նրանց «բանի տեղ չի դնում»: Առայժմ դաշնակցականներն ու ԲՀԿ-ականները զուսպ քննադատություն են հնչեցնում, թե ինչպես է հնարավոր լինել աշխատանքային գործընկեր, սակայն արհամարհել դիմացինի կարծիքը:


Մինչդեռ այս ուժերի մտավախությունը լիովին այլ է: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս վճռորոշ պահին, երբ առջևում ընտրություններ են, նրանք վախենում են բարձր վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանի հասցեին թթու, կծու որևէ խոսք ասելուց, որովհետև կարող են հանրային պարսավանքի արժանանալ, ինչը հիմա ամենաքիչն է նրանց հարկավոր:
«Սրտում պահածը», սակայն, նրանք հաստատապես գործի են դնելու նախընտրական շրջանում՝ մեկիկ-մեկիկ «հաշվելով» նոր կառավարության բացթողումները, չնայած, մեր աղբյուրի պնդմամբ, քննադատության օրը գուցե ավելի շուտ վրա հասնի: Եթե ԸՕ-ի շուրջ քննարկումների ժամանակ կառավարության հանձնաժողովը շարունակի նույն գործելաոճը, քննադատությունների ալիքը չի ուշանա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ